National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2021
Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի հանդիպումն ԱԺ-ում
1 / 6

ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը մարտի 22-ին հանդիպեց ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Միրոսլավ Հացեկի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Սլովակիան սատարում է Հայաստանի ժողովրդավարությանը եւ պատրաստ է աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Համազասպ Դանիելյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն  հայտնեց Սլովակիային ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրսեւորած հավասարակշռված դիրքորոշման համար: Այդ համատեքստում նա կարեւորեց պատերազմի ժամանակ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, որը ներառում էր հակամարտության կարգավորման բոլոր 3 սկզբունքները:  Նա նաեւ շնորհակալություն  հայտնեց Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ 2021 թ. մարտի 17-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախաձեռնության եւ ընդունման կապակցությամբ եւ հույս  հայտնեց, որ բանաձեւն առաջիկայում կընդունի նաեւ Սլովակիայի խորհրդարանը: Դանիելյանը շեշտեց բանաձեւի կարեւորությունը, քանի որ այն ընդգծում է այնպիսի կարեւոր կետեր, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների եւ բռնի կերպով պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը, հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության դատապարտումը, ԼՂ ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացի իրականացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ այլ կարեւոր դրույթներ:

Պատգամավորը նաեւ կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Սլովակիայի հետ համագործակցությունը:

Կողմերն անդրադարձան 2021 թ. հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Համազասպ Դանիելյանը կարեւորեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am